hy
Դօրիան

Բանաստեղծություններ

Повідомити про появу
Щоб читати цю книжку, завантажте файл EPUB або FB2 на Букмейт. Як завантажити книжку?
Ընթերցողին արդեն ծանոթ աշխատանքների հետ մեկտեղ Դօրիանի բանաստեղծությունների նոր ժողովածուում ընդգրկվել են նաև հեղինակի՝ նախկինում չհրապարակված բանաստեղծություններ և 5 նոր բանաստեղծություն՝ «Բարի հոգին», «Ես տեսա Նահապետ Ղուշչյանին», «Խմոր», «Թե խի եմ լացում» և «Որդուս»։

Ժողովածուն հանդիսանում է մինչև 2017 թվականը գրված՝ Դօրիանի չափածոյի գրեթե ամբողջական հավաքածուն։
Ця книжка зараз недоступна
48 паперових сторінок
Дата публікації оригіналу
2017
Уже прочитали? Що скажете?
👍👎

Враження

  • Լուսին Լուսինділиться враженням7 років тому
    👍Раджу

  • Грэта Грейданділиться враженням7 років тому
    👍Раджу
    🚀Неможливо відірватися

Цитати

  • Анна Нагдалянцитує7 років тому
    Գրկում
    գրկումդ ուզում եմ անընդհատ համբուրել ուսդ
    գրկումդ մոռանում եմ թարմացնել ֆեյսբուքիս ստատուսը
    գրկումդ ուզում եմ դադարեն բոլոր զանգերը
    գրկումդ փորձում եմ չգրկումը իսպառ թարգելը
    գրկումդ ուզում եմ մի թեթև ցավեցնի գրկումդ
    գրկումդ հիշում եմ, որ նաև սիրտ կա կրծքումս
    Գրկո՜ւմդ,
    Անունս մոռանում եմ գրկումդ,
    Աստծուց եմ գրկումդ յան տալիս՝
    Ու գտնում եմ փրկումս։
    գրկումդ ուզում եմ գրել գրկմանդ մասին երգը
    գրկումդ ակամա մոռանում եմ, որ մերկ եմ
    գրկումդ ուզում եմ լռել ու լսել սրտիդ զարկերը
    գրկումդ փորձում եմ շոշափելով չափել բոլոր ծալքերդ
    գրկումդ չգրկածդ ամեն ինչ ջնջում եմ մտքումս
    գրկումդ ամեն ինչ կորցնում ու գտնում եմ գրկումդ
    Գրկո՜ւմդ,
    Անունս մոռանում եմ գրկումդ,
    Աստծուց եմ գրկումդ յան տալիս՝
    Ու գտնում եմ փրկումս։
    գրկումդ ուզում եմ հավերժ գրկված մնալ մոտդ
    գրկումդ սկսում եմ անգիր անել մարմնիդ հոտը
    գրկումդ ուզում եմ սիրո մասին անվերջ խոսել
    գրկումդ սկսում եմ աչքերս բաց երազել
    գրկումդ գրկում եմ գրկամդ մասին իմ մտքերը
    գրկումդ կրկնում եմ, թե ինչ հաճելի է գրկվելը․․․
  • Մարիամ Հարությունյանцитує5 років тому
    Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր
    Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր,

    Բայց դու վաղուց ես հանել աչքերդ։

    Վերելք եմ կոչում ես վայրէջքներս,

    Ընկեր եմ կոչում շրջված մեջքերը,

    Ժպտում եմ, երբ ինձ ժպտում են շինծու,

    Ու ծիծաղում եմ, երբ ծիծաղում են՝

    Հեռվից ինձ վրա մատը տնկելով։

    Սեր եմ խոստանում յուրաքանչյուրին,

    Ու ցանկացածին կոչում սիրելի,

    Ու անծանոթին բարև եմ տալիս՝

    Լավ բարեկամի նման գգվելով,

    Ու երազում եմ, անվերջ լքվելով,

    Թե մի օր էլ ես մեկին կլքեմ՝

    Ասես դրանով վրեժ լուծելով

    Ինձ լքողներից։

    Ու գնում եմ ինձ զանազան շորեր,

    Որպեսզի ծածկեմ տգեղությունը,

    Որում ծածկվում էր իմ գեղեցիկը,

    Իմ վճռականը,

    Իմ միայնակը,

    Իմ անհեթեթը,

    Ու քո սիրելին,

    Որին ճիշտ սիրել դու գիտեիր միայն։

    Որին դու գիտեիր հասկանալ միայն,

    Ու անսահմանի սահմանը թաքուն մատնացույց անել,

    Որ չկործանվեմ,

    Չտգեղանամ,

    Որ մարդկայինի կեղտով չաղտոտեմ

    Կենդանի՜ հոգիս։

    Որ անկշտությամբ կյանքը մակարդեմ

    Իմ է՜ն մի թոքին, որը սիրում էիր․․․

    Ու առանց որի փոխում ենք մեր հի՜ն,

    Մեր անգիր արած դերերը հիմա

    Ես ու էն անտեր դիմանկարը,

    Որը պահում եմ փակ կողպեքի տակ։

    Ես եմ կործանվում…

    Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր,

    Բայց դու վաղուց ես հանել աչքերդ,

    Բայց դու պաշտում ես կործանումը իմ,

    Բայց դու շնչում ես իմ արտաշնչած

    Օդը թունավոր,

    Բայց դու քայլում ես ինձանից հետո

    Արդեն ավիրված արահետներով,

    Դու տաքացնում ես մատներդ սառած

    Իմ կես-հավատի՝ մեկ քառորդ Աստծո

    Պատրույգի վերջին միլիմետրերի

    Մարմանդ կրակին․․․

    Բայց դու ապրում ես ոչ այն պատճառով,

    Որ քեզ կենսապես պետք է ապրելը,

    Այլ՝ որ զուգակցես իմ նմանապես անպետք ապրումին․․․

    Այլապես արդեն դու կծիծաղեիր,

    Ու ես ամոթից նորից կկախեի

    Պատուհանիցս հանա՜ծ, շպարտա՜ծ

    Վարագույրը իմ․․․
  • Լուսին Լուսինцитує7 років тому
    Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,
    Երազելով՝ վեր նայում,
    Թաթախելով միայնակ դառնությունս
    Քո պատրանքի շիրայում:

На полицях

fb2epub
Перетягніть файли сюди, не більш ніж 5 за один раз